Գիրքը վերձրել եմ <<Տիգրան Հայրապետյան>> գրադարանից։Ամեն օր ընթերցում եմ մի քանի ենթավերնագիր։Ամեն ենթավերնագրից մի նոր բան եմ իմանում Կառլսոնի մասին,որ նա ապրում է տանիքում,ընթրում,քնում,արթնանում և դիմավորում արևածագը։Շատ էր սիրում ուտել քաղցրավենիք։Նա ընկերացել էր մի տղայի հետ ,որի անունը Մանչուկ էր, բայց նրան ասում էին Ապերիկ։Մի անգամ Կառլսոնը նրան տարավ իր տուն ՝ տանիք։Տղան նայեց չորս կողմը և տեսավ,որ Կառլսոնի տունը նման չէր ժամանակակից տներին։Նրանք օրը միասին անցկացրեցին,շատ չարաճճիություններ արեցին և չնկատեցին ինչպես մթնեց։Կարծես մեկը հսկայական մկրատով կտրել էր տները և փակցրել սև թղթի վրա,իսկ ոսկեգույն ուղղանկյունները փակցրել պատուհանների տեղում։ Տանիքից շատ հետաքրքիր էր նայել դիմացի շենքերին,թե ինչով են մարդիկ զբաղված։
Բոլորը չե՞ն կարող աշխարհի ամենալավ Կառլսոնը լինել և ապրել տանիքում։