- Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
2. Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր բլոգումդ:

3. (Լրացուցիչ առաջադրանք)
Պատրաստի՛ր մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:
Հոկտեմբերի 7
- Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Շաղ – գիշերը, ինչպես և երեկոյան ու վաղ առավոտյան ցրտերին խոնավ օդից գոյացող ջրի կաթիլներ, որոնք նստում են բույսերի, հողի և այլ առարկաների մակերեսներին
Հերկել – տրակտորով՝ գութանով և հողը ճեղքել ու որոշ հաստությամբ շերտ շուռ տալ՝ ցանելու համար, վարել
Երան – երան – թեթև՝ բարակ քամի
3. Կապույտով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
Ձյունիկ – ճերմակ
Ալ – կարմիր
Բոց – այրվող նյութից բարձրացող հրեղեն գոյացություն
Հողմեր – ուժեղ քամի