Հարցեր և առաջադրանքներ
- Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ամբար – պահարան զանազան մթերքներ պահելու համար
Վեհանձն – բարձր հատկանիշներով օժտված մարդ,ներողամիտ ու բարյացակամ Հանդիսավոր – շքեղ, ճոխ, փառահեղ, վեհաշուք,
Գոհացնել – գոհ դարձնել, գոհություն պատճառել
Նորելուկ – որևէ ասպարեզում նոր հայտնված՝ նոր հրապարակ իջած մարդ
Աչալուրջ – զգոն, ուշադիր
2. Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):
3. Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:
Այո
4. Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:
Մաս 1 – Յուլիսիսն ու իր ընկերները։
Մաս 2 – Ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառը և տղաների արկածախնդիր ճանապարհորդությունը
Մաս 3 – Զգուշավոր տղաները
5.Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին:
Ես իմ ընկերների հետ արկածներ չեմ ունեցել։
6.Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝
ամբար – պահեստ, առաջնորդ – ղեկավար,գլխավոր, վճռական – կարևոր,որոշիչ, հնազանդ – ենթարկվող, հռչակավոր – հայտնի, մեծահռչակ, նշանավոր:
7.Գրի՛ր նշված բառերի հականիշները՝
վեհանձն – ստոր, նվաստ, վճռական – անվճռական, հնազանդ – անհնազանդ, չհնազանդվող,չենթարկվող, մատղաշ – հասուն, հասած, ծեր, խակ – հասուն, հասած: