«Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն՝ որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլեւս գոյություն չունի: Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»:
Այսպիսի գաղափարախոսությամբ էր օժտված 90-ականների հերոսներից Մովսես Գորգիսյանը: Պատահական չէր, որ նման ոգով օժտված 28-ամյա երիտասարդը, որն ավարտել էր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը, ստեղծեց «Անկախության բանակ» ջոկատը, զինվորի համազգեստ հագավ, զենք վերցրեց եւ մեկնեց ռազմաճակատ: Իր ջոկատով նա ընդամենը մեկ օր մարտնչեց թշնամու դեմ` զոհվեց հունվարի 19-ին՝ Երասխի պաշտպանության ժամանակ։
Նրա մարտական ոգին մեծ է եղել։Մովսես Գորգիսյանի պապը՝ Սամվել Գորգիսյանը 1915 թ․ թուրքական կառավարության կազմակերպած բռնի տեղահանությունից ու ջարդերից տուժած․թողեց խաղաղ աշխատանքն ու դարձավ պայքարի մարտիկ, բազում վճռորոշ մարտերի, այդ թվում նաեւ՝ Սարդարապատի ճակատամարտի մասնակից: Փոքր տարիքից Սամվելը Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերում էր եւ ուխտել էր ծառայել հայությանը եւ Հայաստանի ազատագրական արդար դատին: Առանց բացառության մասնակցում էր ընդհանուր ժողովներին՝ վարելով խմբապետի պաշտոնը: «Հայն իր ազգությունն է ուզում պահպանել, իր տեսակը, իր դիմագիծը: Այդ կեցվածքը ազգի գոյության ու գենի պահպանման հավերժացումն է: Գոյության միակ երաշխիքը ազատությունն է», այս կամ մի շարք այլ գաղափարական մտքեր` «Երկխոսության գնալ բռնատիրական իշխանության հետ, նշանակում է կորցնել մեր ազգային դեմքը, մեր եսը, մեր որպիսությունը», այսօր էլ դարձել են շատ հայ երիտասարդներին ոգեւորող մտքեր: Եվ այն, որ նա տարիներ առաջ մտածել եւ արտահայտել է՝ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», եկել եւ իր նոր հերոսներն է դասում մինչ այսօր ունեցած հերոսների շարքը եւ ցույց տալիս հայի անկոտրում խոսքն ու գործը:
Արցախյան շարժման առաջամարտիկներից էր և առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28 -ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։

Ծնվել է | դեկտեմբերի 3, 1961 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հունվարի 19, 1990 (28 տարեկան) |
Մահվան վայր | Երասխ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի ազգային հերոս |