Հորինի՛ր աշնանային մի սիրուն հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր ու վերնագրի՛ր:
Կար-չկար մի գեղեցիկ տերև կար։Նա աշխարհում միակներ ու բորլորը նրա գեղեցկությամբ հիանում էին։Նա այնքան հեռու էր գնացել, որ հասավ մի դպրոցի և այնտեղ փափուկ տեղ գտավ և քնեց, որովհետև շատ էր հոգնել։Մի օր երեխաներից մեկը գտավ նրան և տարավ տուն։
Անգի՛ր սովորիր նաև Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
Խաշամ – նույնն Է՝ Խազալ, ծառերից թափված տերևներ Անհամարձակ – ոչ համարձակ, համարձակություն չունեցող, անվստահ Որոտալ – բարձր ձայն հանել, աղմկել, գոռգոռալ Կծկվել – կուչ գալ, կծիկ դառնալ, կծիկի ձև ընդունել
2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Մշուշ – մառախուղ, մռայլ Շղարշ – քող Քամի – հողմ, պտուտահողմ
3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում
Քամու ձեռքերն անհամարձակ
4. Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում։
Դեղին,կարմիր,կանաչ
բ) ի՞նչ ձայներ ես լսում: Քամու, ամպերի գոռգոռոցը, տերևների խշխշոցը