Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը: Հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր։
2. Ի՞նչ է բլուրը: Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ:
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից։ Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են։Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը: Լեռները և բլուրները ունեն ստորոտ, լանջ և գագաթ,բայց լեռները ավելի բարձր են։
5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին։
Հարթավայրերում և լեռներում մարդիկ զբաղվում են հողագործությամբ, կառուցում են քաղաքներ, գյուղեր և ճանհապարներ։Լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ։Լեռներում օդը մաքուր է և բուժիչ, իսկ բնությունը գեղեցիկ։Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ։
Մեր բնակավայրում մարդիկ ունեն փոքր այգիներ,որտեղ աճում են թթի,ծիրանի ծառեր,խաղողի վազեր,պահում են աղավնիներ։