Վ․ Օսեեվա Կախարդական խոսքը Ո՞րն է ավելի հեշտ

Երեք տղա գնացին անտառ։Անտառում սնկեր կային,հատապտուղներ,թռչուններ։ Տղաները խաղով ընկան և չնկատեցին,թե օրն ինչպես անցավ։Տուն են գնում,բայց վախենում են։ — Տանը մեզ դնքսելու են։ Ահա կանգ առան ճանապարհին ու մտածում են՝ ո՞րն է լավ․խաբե՞լ,թե՞ ճիշտն ասել։ — Ես, — ասում է առաջինը, — կասեմ,թե իբր անտառում ինձ վրա գայլ է հարձակվել։Հայրիկս կվախենա ու ինձ բան չի ասի։ — Ես, — ասում է երկրորդը, — կասեմ,որ պապիկիս հանդիպեցի։Մայրիկս կուրախանա ու ինձ բան չի ասի։ — Իսկ ես, — ասում է երրորդը, -— ճիշտը կասեմ։Ճիշտ ասելը միշտ ավելի հեշտ է,որովհետև ճիշտ է և հնարելու բան չկա։ Եվ նրանք բաժանվեցին ու գնացին իրենց տները։Հենց որ առաջին տղան հորը պատմեց գայլի մասին,մեկ էլ, ըհը՛, գալիս է անտառի պահակը։ —Այդ կողմերում գայլ չկա, — ասում է նա։ Հայրիկը բարկացավ։Առաջին հանցանքի համար պատժեց,իսկ սուտ խոսելու համար կրկնակի պատժեց։ Երկրորդ տղան պապիկի մասին պատմեց։Բայց մեկ էլ, ըհը՛, պապիկը հյուր եկավ։ Մայրիկը ճշմարտությունն իմացավ։Առաջին հանցանքի համար պատժեց,իսկ սուտ խոսելու համար կրկնակի պատժեց։ Իսկ երրորդ տղան տուն հասնելուն պես հենց շեմքից իր մեղքն ասաց։Մորաքույրը նրա վրա փնթփնթաց,բայց և այնպես ներեց։

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը): Հեղինակ – Վ․ Օսեեվա, վերնագիր – Ո՞րն է ավելի լավ
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Իսկ երրորդ տղան տուն հասնելուն պես հենց շեմքից իր մեղքն ասաց։Մորաքույրը նրա վրա փնթփնթաց,բայց և այնպես ներեց։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Պատմությունը երեք ընկերների մասին է։Նրանցից երկուսը ստախոս,վախկոտ էին,իսկ մյուս ընկերը ճշտախոս,ազնիվ,խելացի։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Ցանկացած լավ և վատ արարքի դեպքում պետք է ճիշտը ասել,այլ ոչ թե սուտ հնարել։
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը: Կարդացածս գրքում պատմությունները սովորեցնում են ճիշտ խոսել, բարի գործեր անել, եթե ինչ-որ բան ես ուզում, պետք է խնդրել, անտեղի, չարած բանի համար գլուխը չգօվել,օգնել մեծերին,հարգել և սիրել ընկերոջը։
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s