- Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ․ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը կարճ՝ 5-6 նախադասությամբ): Հայրիկի որսորդ ընկերը անտառոտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներին։Եղնիկը փոքրիկ էր,սև,ջինջ աչքերով,որը քիչ-քիչ սովորեց նրանց։Երեխաների հետ վազվզում էր պարտեզում,խաղում,ճաշում և քնում։ Բայց միշտ մտածում էի,արդյոք եղնիկը գիտեր,որ ծնվել էր անտառում,կաթ խմել այնտեղ։ Երբեմն թողնում էի եղնիկին մենակ սենյակում,որ անտառին նայելով կարոտը առներ։ Մի գիշեր ուժեղ քամի սկսվեց,երխաները և եղնիկը շատ էին վախեցել։Քամուց լուսամուտի փեղկերը բացվում,փակվում էին,իսկ եղնիկը բարձրացավ լուսամուտի գոգին,երբ ուզեցի բռնեմ,ցատկեց պարտեզ և անհետացավ խավարի մեջ։
- Նկարագրի՛ր եղնիկին: Եղնիկը խարտյաշ,փոքրիկ,սև,ջինջ աչքերով,նուրբ թարթիչներով,մի քիչ էլ վախկոտ։
- Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին:
- Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը: Ինչքան էլ լավ վերաբերվես կենդանուն,որին պահում ես տանը, միևնուն է կենդանին ուզում է վերադառնալ իր ծննդավայրը։
- Բլոգումդ գրի՛ր բառերի հոմանիշերը: Հանդ – արտ, դաշտ, վերջալույս, – մայրամուտ, արևամուտ,խարտյաշ – դեղնավուն մազերով, ջինջ – մաքուր,հստակ,պարզ, անդուլ – անդադար,անընհատ,միշտ, նազելի – սիրուն, գեղեցիկ, չքնաղ, վճիտ – հստակ, մաքուր, պարզ, հուժկու – ուժեղ, հզոր, զորեղ, զորավոր, թախծալի – տխուր, հողմ – ուժեղ քամի, մրրիկ, փոթորիկ, ոստյուն – ցատկ, թռիչք, ցատկոց, խավար – մութ, խավարոտ, սաստկանալ – ուժգնանալ, զորանալ
- Գրի՛ր բառերի հականիշները: Բարեկամ – թշնամի, ջինջ – կեղտոտ,պղտոր, թաքուն – բացահայտ, ակնհայտ, երեխա – մեծահասակ, չափահաս, զգայուն – անզգա,անսիրտ, խավար – լույս, լուսավոր
- Լրացրո՛ւ բաց թողած տառերը: Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարձրանալ, փաթաթել, ծածկվել