Թեստ 1 Ջանի Ռոդարի Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: 

Ասենք՝ գալիս էր ու հարցնում. 

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում. 

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: 

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում: 

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր. 

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: 

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ: 

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: 

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: 

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել: 

1.       Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ, անգամ, երբեք, դարձավ 

2.       Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած  
բ/կամակոր     
գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ 


3.       Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

Վատ      լավ

Սովորական         անսովոր

Պարզ          պղտոր


երկա՜ր              կարճ 

4.       Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա. 

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.       Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. 

ա/աչքերը        —————————————                       

բ/ հարցերին     —————————————                     

գ/ դարակները  —————————————                     

դ/ խրճիթ          —————————————                      

6.       Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական: 

Գոյական – սեղան, խրճիթ

Ածական – զանազան, զարմանալի        

7.     Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               ձանձրացնել
բ/չէր կարողանում               չկարողանալ
գ/դնեն                                    դնել
դ/դարձավ                              դարձնել 

8.       Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:

Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:


ենթակա – ստվեր,ամպեր,նամականիշ

ստորոգյալ – ունի, չեն գրում, չեն խմում,  

9.       Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը. 

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

 

10.   Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  Կաղամբ 

 

11.   Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Տղան սիրում էր շատ հարցեր տալ, հետաքրքրասեր էր, ճարպիկ։
 

12.   Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին. 

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս 

 

13.   Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Գնաց մի սարի գագաթ և այնտեղ խրճիթ շինեց։Հետո սկսեց տետրի մեջ նոր հարցեր հորինել և գրի առնել։

14.   Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ինչո՞ւ ափսեն բաժակ ունի։ – Որովհետև եթե տաք բաժակը դնենք սեղանին կվնասի։

Ինչո՞ւ տանիքը շենք ունի։ – Որպեսզի մարդիկ չմրսեն և չհիվանդանան և անձր չթափվի։

Ինչո՞ւ էջը գիրք ունի։ – Եթե գիրքը էջեր չունենար մարդիկ չէին կարողանա կարդալ և սովորել։

15.   Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր: 

Ինչո՞ւ թուղթը կոնֆետ ունի։

Ինչո՞ւ բռնակը դուռ ունի։

Ինչո՞ւ լարը կիթառ ունի։

Ինչո՞ւ թանաքը գրիչ ունի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s