
Լոռու մարզի բնական հուշարձաններ
• Լոռու ձոր – Դեբեդի կիրճում
• «Բոլոր քար» – Վանաձորում
• «Մայորի ձոր» – Ստեփանավանում
• «Մայորի քարափ» – Դսեղ գյուղի մոտ
• «Տզրուկի ջրվեժ» – Աթան գյուղի մոտ
• «Ալմաստի լիճ» – Ագարակ գյուղի մոտ
• Թռչկանի ջրվեժ – Չիչկան գետի մոտ
• Դսեղի լճերը • Գայլաձորի կիրճը
• Ձորագետի, Փամբակի, Վանաձորի հովիտները և այլն։
Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի (ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն) Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի հրաշակերտ վանական համալիրները։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն:
ՕՁՈՒՆ

Օձունի տաճարը գտնվում է Երևանից 165 կմ հեռավորության վրա։Ըստ Վարդան Արևելցու անվան ծագումը կապվում է «օծուն», «օծել» բառերի հետ կամ «օձ ունի» արտահայտության հետ։Ավանդությունն ասում է, որ 1-ին դարում ներկայիս վանքի տեղում Թովմաս առաքյալը օծել է քահանաներ և եպիսկոպոսներ։ Հենց օծել բառի հետ է կապված վանքի Օձուն անվանումը։Եկեղեցին ունի նաև այլ անվանումներ։ Այն անվանվել է Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես,Խաչգունդ, որը կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ։Օձունի հուշարձանախումբը հանդիսացել է միջնադարյան Հայաստանի մշակությաին կարևոր կենտրոններից մեկը, որի մասին վկայում են գյուղին մերձակա քարայրներում հայտնաբերված մեծ թվով ձեռագիր հիշատակարանները: Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում և աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած սերտ միասնությամբ:Բազիլիկը կառուցված է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով:Այն իր համաչափություններով տարբերվում է 5-րդ դարից հետո կառուցված հայկական գրեթե բոլոր հուշարձաններից: