Լոռու մարզի քաղաքներ

Տաշիր քաղաք

Տաշիր քաղաքը Լոռու մարզի Տաշիրի՝ նախկինում Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնն է: Մայրաքաղաք Երևանից գտնվում է 163, իսկ մարզկենտրոն Վանաձորից 52 կիլոմետր հեռավորության վրա: Տաշիրը ծովի մակերևույթից շուրջ 1500 մետր բարձրության վրա է: Քաղաքի միջով հոսում է Տաշիր գետը:

Այս բնակավայրը հիմնադրվել է 19-րդ դարի կեսին՝ 1844 թ-ին Ռուսական կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և կոչվել այդ ժամանակվա Կովկասի փոխարքայի անունով՝ Վորոնցովկա:

1935-ի հունվարի 3-ին վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո: Տաշիր է վերանվանվել 1991-ին: 1961-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983-ից դասվել է Հայաստանի քաղաքների շարքին:

Վանաձոր քաղաք

ՎանաձորՀայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ հին անունը՝ Ղարաքիլիսա։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s