Սասունցի Դավիթի (արձան)
«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, բարձրությունը 9,3 մ։

Վարդան Մամիկոնյան (հուշարձան)
Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Գտնվում է՝ Երևանի Օղակաձև զբոսայգում, Ճարտարապետ(ներ)՝ Ստեփան Քյուրքչյան, Քանդակագործ(ներ)՝ Երվանդ Քոչար

Մարտիրոս Սարյան (հուշարձան)
Մարտիրոս Սարյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, մեծ նկարչի անվան փողոցից քիչ հեռու, տեղադրվել է 1986-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Գտնվում է՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, Քանդակագործ(ներ)՝ Լևոն Թոքմաջյան, Բարձրություն՝ 4 մ։

Հովհաննես Թումանյան (հուշարձան)
Հովհաննես Թումանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Գտնվում է՝ Ազատության հրապարակում, Քանդակագործ(ներ)՝ Արա Սարգսյան, Ճարտարապետ(ներ)՝ Գրիգոր Աղաբաբյան։

Ալեքսանդր Սպենդարյան (հուշարձան)
Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է։
