
- Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս անպայման նշի՛ր բաժինը:
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
- Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:
Ես կարդացել եմ Ջանի Ռոդարիի Անտեսանելի Տոնինոյի արկածները։Կարդացել եմ կարճ գրված ստեղծագործությունը։Պատմվածքը մի տղայի արկածների մասին է,որը դառնում է անտեսանելի։Մի օր Տոնինո անունով մի տղա առանց դասը սովորելու գնում է դպրոց։Նա շատ անհանգիստ էր։Եվ մտածում է ,ի՜նչ լավ կլիներ,եթե կարողանայի դառնալ անտեսանելի։Երբ ուսուցիչը ներկա-բացակա էր անում,Տոնինոն ասաց ներկա,բայց ուսուցիչը չլսեց,քանի որ նա արդեն դարձել էր անտեսանելի։Տոնինոն շատ ուրախացավ և սկսեց դասընկերներին նեղացնել,քանի որ նրան ոչ ոք չէր տեսնում։Նա հոգնեց խաղալուց,քանի որ մենակ ձանձրալի էր։Դասի ժամանակ դուրս է գալիս փողոց և փողոցում էլ շարունակում է անկարգություններ անել։Իսկ երբ գնում է տուն,շփվում է ծնողների հետ,նրանք էլ չեն նկատում և մտածում է նորից դառնալ մարդ։ Նա ինչպես կամեցավ, այնպես էլ եղավ։
Հիմա էլ կարդում եմ Լուիսա Մեյ Էլքոթի Փոքրիկ Տիկինները։