Տղամարդիկ (արձանախումբ)
«Տղամարդիկ» արձանախումբ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին, Վազգենին, Արամին և Սաքոյին, տեղադրվել է 2007-ին։ Հասցե՝ 31 Ստեփան Զորյան փողոց, Երևան, նկարիչ՝ Դավիթ, Մինասյան Բացումը՝ 13 հոկտեմբերի, 2007 թ.
Առնո Բաբաջանյան (արձան)
Առնո Բաբաջանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, նկարիչ Դավիթ Բեջենյան, գտնվելու վայրը՝ կարապի լիճ, բացումը՝ 4 հուլիսի, 2003 թ.
Կարաբալա (արձան)
«Ծաղկավաճառ ծերունի» քանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, Կարաբալա արձանը նաև անվանում են «Ծաղկավաճառ ծերունի» անվանումով, տեղադրվել է 1995 թվականին։ Նկարիչ Լևոն Թոքմաջյան, Բացումը՝ 1995, Ստեղծվել է՝ 1995, Գտնվում է՝ Աբովյան փողոցում։
