Երևան քաղաքի հուշարձանները

Արգիշտի 1֊ին (արձան)

Արգիշտի արքայի արձան, գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին, ճարտարապետ՝ Էդուարդ Բարոյան, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան։

Մեսրոպ Մաշտոց (հուշարձան)

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, բացումը՝ 1962, Գտնվում է՝ Մատենադարանի առջև, Քանդակագործ(ներ)՝ Ղուկաս Չուբարյան։

Խաչատուր Աբովյան (հուշարձան)

Խաչատուր Աբովյանի հուշարձան, գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ, տեղադրվել է 1933-ին Աբովյան փողոցում, այնուհետև մի քանի անգամ տեղափոխվել է։ Ներկայիս վայրում տեղադրվել է 1964-ի սեպտեմբերին, Գտնվում է՝ Քանաքեռում, Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ, Ճարտարապետ(ներ)՝ Մարկ Գրիգորյան։

Ավետիք Իսահական (հուշարձան)

Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թատերական հրապարակում, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի առջև, հուշարձանը տեղադրվել է 1975 թվականին, ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, Նկարիչ՝ Նիկոլայ Նիկողոսյան, Բացումը՝ 1975, Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Քանդակագործ` Նիկողայոս Նիկողոսյան, Շինարար։

Վահան Տերյան (հուշարձան)

Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, Վահան Տերյանի արձան, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Չինարի պուրակում, տեղադրվել է 2007 թվականին, քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյան ։

Կոմիտաս (հուշարձան)

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, Նկարիչ՝ Արա Հարությունյան, Բացումը՝ 8 հունվարի, 1988 թ., Գտնվում է՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում։

Սայաթ֊Նովա (հուշաղբյուր)

Սայաթ-Նովայի հուշաղբյուր, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև (հուշարձաններ)

«Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մերձակա հրապարակում, տեղադրվել է 2002-ին, հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, իսկ բարձրությունը 6 մետր է, քանդակագործ Արա Սարգսյան, ճարտարապետ Ռեմեո Ջուլհակյան, շինարարության ավարտը 2002 սեպտեմբերի 3-ին։

Վիլյամ Սարոյան (հուշարձան)

Վիլյամ Սարոյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008 թվականին, նկարիչ՝ Դավիթ Երևանցի, նախագծի հեղինակ՝ Ռաֆայել Հովհաննիսյան։

Գարեգին Նժդեհ (հուշարձան)

Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում, ճարտարապետ(ներ)՝ Ասլան Մխիթարյան։

Զորավար Անդրանիկ (հուշարձան)

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում, տեղադրվել է 1999 թվականին, քանդակագործ(ներ)՝ Ռաֆիկ Սարգսյան։

One thought on “Երևան քաղաքի հուշարձանները

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s