Վահագնի ծնունդը

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին: Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից է՝ վառվռուն ու խարտյաշ մի պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով:
  2. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը: Կարմիր, կապույտ, դեղին
  3. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը: Ծով, երկիր, երկինք, կրակ
  4. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

  1. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:
  2. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծով ծիրանի.
Երկունք ուներ ծովում
Եվ կարմրիկ եղեգնիկը:

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում.
Եվ բոցից վազում էր
Խարտյաշ պատանեկիկը:

Նա հուր հեր ուներ,
Ուներ բոց մորուս,
Աչկունքն էին արեգակունք:

  1. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
  2. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s