Մեծահասակների աշխարհում, ես

Ես ապրում էի մի մոլորակի վրա, որտեղ երեխաներին պաշտում են։ Եվ ես հանկարծակի որոշեցի թռչել և տեսնել թե ամեն մոլորակի վրա ինչ կա։ Հասա երկինք ես ճանաչեցի այս մոլորակը սա 220-ն է, իսկ սա 210-ն է, իսկ սա ա՞ստղ է, երբ մոտեցա տեսա շենքերը շատ բարձրահասակ էին։ Ինքնաթիռիս բենզինը վերջացավ և ես վայրէջք կատարեցի հենց փողոցի մեջտեղում, ոստիկանները եկան ինձ ձեռնաշղթա հագցրին, իսկ ես հարցրի ինչո՞ւ եք ինձ ձեռնաշղթա հագցնում, իմ ձեռքերը ներքև պահեցի և ձենաշղթաները ընկան իմ ձեռքերից բոլորը զարմացան ես փախա, որ չբռնվեմ։ Ես փողոցներով վազում էի և հանկարծ տեսա, այդ մոլորակի բնակիչ մի օտարական չորս տարեկան երեխայի նեղացնում էր։ Ես մի հարկի դուռը թակեցի դուռը բացեց մի ահռելի վախենալու մի ինչ-որ հրեշ ես այդ ահարկու հրեշից վախեցա և փախա։ Մի ուրիշ տան դուռ թակեցի և բացեց մի ծերունի, ես ասացի բարև ծերունի։ Ես շրջում էի աշխարհով մեկ և քեզ մոտ հայտնվեցի, ծերունին․ ասաց

— Ես այս աշխարհի պատմությունը կպամեմ, բայց մինչև այդ ներս արի —։

Ես ներս եկա և տեսա այնքան երեխաներ, որ չէի պատկերացնի, անգամ իմ դպրոցում այսքան երեխաներ չկային։

Ես ծերունուց հարցրի․

— Ինչո՞ւ եք այսքան երեխաներ պահում և չեք թողնում, որ դուրս գան —

Ծերունին պատասխանեց․

— Որովհետև այս երկիրը չի սիրում երեխաներին —

Ես պատասխանեցի․

— Այո, հիշեցի ես այստեղ գալուց չորս տարեկան երեխայի տեսա, բայց մեծերից մեկը նրան նեղացնում էր —

Այ տեսնում ես։

Ես որոշեցի մնալ այդ ծերուկի տանը, որպեսզի ինձ էլ չնեղացնեն։

Ես սկսեցի կամաց-կամաց սիրել այդ ծերուկին, շուտով նա ինձ դուր եկավ,

Նա էլ ինձ սկսեց սիրել։

Անցան տարիներ։

Ես դուրս եկա ծերուկի տանից, և փոփոխություններ նկատեցի տեսա ծիածան կարծես նա ինձ ժպտում, ես այնքան էի ասել բնակիչներին, որ նրանք հասկացան որ երեխաներին նեղացնել չի կարելի։

Ես տես, որ ծիածանի ամեն մի գույնից մի կոնֆետ էր թափվում։

Օրինակ կարմիր գույնից – բալի համով կոնֆետ

Նարնջագույն գույնից – նարնջի համով կոնֆետ

Դեղին գույնից – բանանի, խնձորի, կիտրոնի և սերկևիլի․․․ համով կոնֆետ

Կանաչ գույնից – խաղողի, ավոկադոի, խաղողի և կիվիի․․․ համով կոնֆետ

Մեծերը արագ-արագ հավաքում էին կոնֆետները և ես հասկացա, որ այս երկրում սկսեցին մի ավանդույթ․

<< Երեխաների պաշտպանության օր >> անվանումով։

Ես հասա ծերուկի տուն և պատմեցի ամեն ինչ, երեխաներն էլ դուրս եկան ծերուկի տնից։

Հանկարծ տեսա, որ չորսը տարեկան երեխայի էլ չեն նեղացնում, փոխարենը կոնֆետ էր տալիս։

Բնակիչներից մեկը հասկացավ, որ դպրոց է պետք կառուցել, որպեսզի երեխաները կրթություն ստանան, և սկսեցին կառուցել մի քանի ամսից դպրոցը պատրաստ եղավ և երեխաները նորմալ կրթություն էին ստանում, իսկ մեծերը փորձում թել և ասեղից պայուսակ կարել, իսկ տետրի փոխարեն թուղթ էին օգտագործում։

Վերջ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s