
Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դեպի լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին: Էնտեղ անվերջանալի կանաչ-կարմիր գարուն էր ու լույս: Անթառամ այգիների երփներանգ, բուրավետ ծաղիկների մեջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զվարթ աղմուկով երգում էին դրախտի հավքերը: