1. Տիգրանը վանդակավոր թղթից կտրում է երկու տեսակի քառանկյուններ (տե՛ս նկար 1): Այդ քառանկյուններից քանի՞ հատ պետք է կտրի Տիգրանը՝ նկար 2-ում բերված նավը ստանալու համար:
3, 4
2. Նկարում պատկերված հինգ պտուտակներ խրված են փայտի կտորի մեջ: Դրանցից չորսն ունեն նույն երկարությունը, իսկ մեկ պտուտակն համեմատաբար ավելի կարճ է: Ո՞ր համարի պտուտակն է ամենակարճը:
5
3. Դավիթը երեք նետով կրակում է թիրախին (տե՛ս նկարը): Առաջին անգամ նա վաստակում է 12 միավոր, երկրորդ անգամ՝ 15 միավոր: Քանի՞ միավոր է վաստակում Դավիթը թիրախին երրորդ անգամ կրակելուց:
7×3=21
4. Եռանկյան երկու կողմերի երկարությունները 5 և 2 են, իսկ երրորդ կողմի երկարությունը կենտ ամբողջ թիվ է: Որքա՞ն է այդ եռանկյան երրորդ կողմի երկարությունը:
5
5. Գտի՛ր օրինաչափությունը և լրացրու՛ պակասող թիվը՝ 6, 48, 288, 2304, 13824….։
110592
6. Չորս թվերի միջին թվաբանականը 9 է: Ո՞րն է չորրորդ թիվը, եթե չորս թվերից երեքը 5-ը, 9-ն ու 12-ն են:
10
7. A կետից ամենաշատը քանի՞ տարբեր ճանապարհներով կարող ես հասնել B կետ՝ շարժվելով միայն նշված սլաքների ուղղությամբ:
6
8. Լուծելով մաթեմատիկական ռեբուսը, նշի՛ր գումարը:
3930+3980=7910
9. Գինեգործն իր 420 դույլ գինուց վաճառեց 6 անգամ ավելի շատ, քան մնաց իր մոտ: Քանի՞ դրամ վաստակեց գինեգործը, եթե ամեն 5 դույլ գինու դիմաց նա ստանում է 10.000 դրամ:
420:7=60
420-60=360
10000:5=2000
360×2000=720000
10. Երբ բնական թիվը բաժանեցին 6-ի, մնացորդում ստացվեց 3: Ի՞նչ մնացորդ կստացվի, եթե այդ թվի եռապատիկը բաժանենք 6-ի:
6+3=9
9×3=27
27:6=4(3մն)