Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականին։ Տարածքը 85 000 մ² է, որից կենդանիների համար նախատեսված կառույցներինը՝ 52 000 մ²։Կենդանաբանական այգու վանդակներում կամ ցանկապատված տարածքներում պահվում են կենդանիների և թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում կար միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում։1954 թվականին այգին ուներ 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների և սողունների։ 1980 թվականին Երևանի կենդանաբանական այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի, սակայն 1990 թվականների սկզբներին այն նվազել է 90%-ովՆերկայումս կենդանաբանական այգում գտնվում է մոտ 2049 տեսակի կենդանի և 2749 անհատ կենդանի։ Հարավային Կովկասը և Հայաստանը ներկայացնող տեսակներ ներառում են սիրիական արջեր, բեզոարյան այծեր, հայկական մուֆլոնը։ Այլ տեղերից բերված կենդանիներից են աֆրիկյան առյուծները, վագրերը (բենգալյան և սիբիրյան ենթատեսակներ) և այլն։։