1. Մուլտֆիլմը, որի տևողությունը 90 րոպե էր, սկսվեց 12:20-ին։ Ցուցադրման ընթացքում ներկայացվեց երկու գովազդ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` յոթ րոպե: Ե՞րբ ավարտվեց մուլտֆիլմը:
14:05
2. Մոնիկան ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Եվային, իսկ Եվան մի քանի բանան տվեց Մոնիկային. արդյունքում Մոնիկան ունեցավ հավասար թվով խնձորներ և բանաններ: Եվան քանի՞ բանան տվեց Մոնիկային:
3
3. Լողի մրցույթին մասնակցում էր 10 լողորդ: Մրցույթի ավարտին Անահիտից ետ մնացած լողորդները երեքով շատ էին, քան նրանից առաջ անցած լողորդները: Ո՞ր տեղը գրավեց Անահիտը:
10-3=7
7-3=4
4. Արեգը, Լիլիթը, Գայանեն և Վահեն ծնվել են նույն տարեթվին։ Նրանց ծննդյան օրերն են՝ փետրվարի 20, ապրիլի 12, մայիսի 12, մայիսի 25։ Լիլիթը և Արեգը ծնվել են նույն ամսին, Արեգը և Գայանեն՝ նույն օրը, սակայն՝ տարբեր ամիսներին: Ո՞վ է ամենամեծը:
Ամենամեծը Վահեն է ,ծնվել է փետրվարի 20
5. Բուրատինոյի քիթը 9սմ է։ Երբ նա ստում է, նրա քիթը երկարում է 6սմ-ով, իսկ երբ ճիշտ է խոսում, կարճանում է 2սմ-ով։ Քանի՞ սմ դարձավ Բուրատինոյի քիթը, երբ նա երեք անգամ ստեց և երկու անգամ ճիշտ խոսեց:
6×3=18
9+18=27
27-4=23
6. Մայրիկը ուզում էր օգտագործել հնարավորինս քիչ սեղմակներ 11 սրբիչ պարանին փռելու համար: Նրան քանի՞ սեղմակ է հարկավոր, եթե երկու սրբիչ փռելու համար օգտագործում էր երեք սեղմակ:
12
7. Աննան իր եղբոր ու մայրիկի հետ 140կգ է։ Մայրիկն ու եղբայրը միասին 80կգ-ով ծանր են Աննայից։ Քանի՞ կիլոգրամ է Աննան:
140-80=60
60:3=20
60:2=30
8. Մեկ ձմերուկն ու մեկ կիտրոնը միասին կշռում են այնքան, որքան մեկ սեխը։ Երկու այդպիսի ձմերուկը կշռում են այնքան, որքան այդ սեխն ու կիտրոնը միասին։ Մեկ սեխը քանի՞ կիտրոն է կշռում։
3
9. Վեց կով հավասարաչափ ուտում է ամբողջ խոտը 12 օրում: Քանի՞ այդպիսի կով ամբողջ խոտը կուտի 24 օրում։
6+6=12
10. 15 երեխա խաղում էին պահմտոցի: Նրանցից մեկը փնտրողն էր: Որոշ ժամանակ անց նա գտավ 9 երեխայի: Քանի՞ երեխա էր այդ պահին թաքնված:
6