
Ես ամառային արձակուրդներին գնացել էի Հրազդան <<Վիկտորիա>> ճամբար։ Այնտեղ լողացի, պարային մրցույթի եմ մասնակցել,ասմունքի երեկո ենք կազմակերպել,նկարչական մրցույթի մասնակցեցի,խաղաղություն,համարձակություն,ազատություն թեմաներով,սեղանի թենիս եմ խաղացել։Երեխաներից մեկի ծննդյան օրն էլ տորթ կերա,շնորհավորեցինք, ուրախացանք, պարեցինք,լավ հանգստացա, տարբեր սպորտային խաղեր խաղացինք, զվարճացա և լավ հիշողություններով տուն վերադարձա։
Հետո ընտանիքիս հետ գնացի Սևան <<Անտառային մեղեդի>> հանգստյան գոտի։ Մեր տնակը գտնվում էր եղևնիների անտառում,տնակի կողքին վոլեյբոլի դաշտ կար,շատ գեղեցիկ էր։Լողացինք,խաղեր խաղացինք,հանգստացա և լավ հիշողություններով տուն վերադարձա։