Մ. Գալշոյանի «Սպասում» պատմվածքը պատմի՛ր:
Պատմվածքը Կոմիտասի մասին էր։ Կոմիտասը շրջում էր փողոցներով և տեսավ մի դրամապանակ բացեց և մեջը տաս ֆրանկ կար։ Կոմիտասը մտածեց, ով որ կորցրել է դրամապանակը եղել է շատ աղքատ մարդ։ Նա սկսեց հանդարտ քայլել և մտածում է ինչպես վերադարցնի կորած դրամապանակը։ Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ: Կոմիտասը գնաց և կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ: Հանեց գրպանից հարյուր մարկը և դրեց դրամապանակի մեջ։ Հետո հանդիպում է մի այրի կնոջ և հարցնում դուք ինչ որ բան կորցրել եք կինը պատասխանում է․ այո։ Կոմիտասը գրպանից հանում է դրամապանակը մեկնում կնոջը և տալիս նրան։
Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:
Բարի, խելացի, աշխատասեր, ստեղծարար
Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները:
Շուրջբոլոր – չորս կողմ
անմիջնորդ – առանց միջնորդ
հանդարտ – խաղաղ
ծածուկ – թաքուն, գաղտնի
գոցել – փակել, կողպել, ծածկել
Բացատրի՛ր գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:
Գլուխ տալ – գլուխ խոնարհելով շնորհակալություն հայտնել
գլուխ ջարդել – գլուխ կոտրել
գլուխ դարձնել – գլուխը թեքել, արհամարել
գլուխը յուղ քսել – գլուխը ինչ-որ բանով լցնել
գլուխը ազատել – փախչել