Այն ի՞նչն է, որ պատկանում է ձեզ, բայց ուրիշներն ավելի շատ են օգտագործում։
Անուն
2. Արդյոք աքաղաղը կարո՞ղ է իրեն թռչուն անվանել։
Ոչ, քանի որ աքաղաղը չի կարող խոսել։
3. Այն ի՞նչն է, որ կարելի է պատրաստել, բայց ուտել չի կարելի։
Դասերը
4. Քառակուսի սեղանի մի անկյունը կտրեցին։ Քանի՞ անկյուն ունի այժմ սեղանը։
5
5. Ի՞նչը չի մտնի ամենամեծ կաթսայի մեջ։
Նրա կափարիչը
6. Տղան աջ ձեռքում բռնել է մեկ կիլոգրամ երկաթ, իսկ ձախում մեկ կիլոգրամ բամբակ։ Ո՞ր ձեռքն է ավելի շատ ծանրաբեռնված։
հավասար են
7. Ո՞ր կենդանիներն են միշտ բաց աչքերով քնում։
ձկները
9. Ինչո՞ւ մացառախոզը չի կարող խեղդվել։
Որովհետև մացառախոզի փշերի մեջ դատարկ է։
10. Ո՞րն է ամենաբարձր խոտը։
Եղեգները
11. Աննան թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի։ Ստացավ 9։ Ի՞նչ թիվ է մտապահել Աննան։
9×2=18
18:3=6
6+4=10
10-2=8
12. Սոճու վրա 40 նարինջ էր աճել։ Նրանցից 10-ը հասունացավ ու ցած ընկավ։ Քանի՞ նարինջ մնաց սոճու վրա։
Սոճու վրա նարինջ չի աճում
13.Կարենն ու Կարինեն միասին քայլեցին 5կմ։ Քանի՞ կիլոմետր քայլեց նրանցից յուրաքանչյուրը։
5
14. Իմ հայրը որդի ունի, բայց ես եղբայր չունեմ։ Այդ ինչպե՞ս։
Հենց նա էլ որդին է
15. Սոնան 5 տարեկան է, իսկ Սուրենը՝ 7։ Որքա՞ն կլինի նրանց տարիքային տարբերությունը 3 տարի հետո։
2
17. Մի ջայլամը թռավ դեպի լճակը 5 րոպեում, իսկ մյուսը՝ 10 րոպեում։ Ո՞ր ջայլամն ավելի արագ թռավ։
Ջայլամները թռչել չգիտեն