
Բարև ձեզ հիմա կպատմեմ իմ ճամփորդության մասին։
Մենք սեպտեմբերի 25-ին գնացել էինք Կոշ <<Աղջկա բերդ>>։ Մեզ հետ էր նաև 5.2 դասարանը։
Նստեցինք նախաճաշելու, քանի որ ճանապարհից սովածացել էինք: Կոշում ավելի զով էր,քան քաղաքում էի, քանի որ դեռ լուսաբաց էր և օդը սառն էր, բայց օրվա ընթացքում արդեն արևը տաքացրեց, և ես անգամ շոգում էի:
Առաջինը շարժվեցինք դեպի <<յոթ դարպասներ>>խաչքարերը: Դրանք կոչվում են դարպասներ, քանի որ, ըստ լեգենդի պաշտպանում են մեզ թուրքերից:

Մտանք մատուռ և այնտեղ երգեցինք դպրոցում սովորած հոգևոր երգերը։ Հետո դուրս եկանք մատուռից և բարձրացանք բարձունքը։ Ճանապարհը քարքարոտ էր ու դժվար, բայց հաղթահարեցի։ Բարձունքում նկարվեցինք, տեսա շատ մորեխներ։ Բարձունքից տեսա ամբողջ գյուղը։

Քանի որ շատ ծարավեցինք իջանք և գնացինք մոտակա աղբյուրը այնտեղի ջուրը շատ քաղցրահամ էր և պաղ։ Բարձրացա աղբյուրի վերևը և տեսա, թե որտեղ են ապրել գյուղացիները, երբ վերև նայեցի տեսա արծվին, որը շատ բարձր էր և պտտվում էր մեր գլխավերևում։ Մենք իջանք ներքև և սկսեցինք երգել, արտասանել և պարել մեր սովորած երգերը։
Հետո արդեն քայլելով գնացինք ավտոբուսների մոտ, նստեցինք և ուղևորվեցինք դեպի <<ագարակի բրոնզեդարյան հնատեղի>>, այնտեղ կար մի փոս որի մեջ մտան 5.2 դասարանցիները, իսկ մենք բարձրացանք փոքրիկ բարձունքը, որպեսզի դասարանական նկար անենք։
