Մի գիշեր անտառում․․․

Այսօր ես, կյանքումս առաջին անգամ կգիշերեմ անտառում: Ասեմ, որ ես շատ վախկոտ եմ, և ամեն մի շշուկ անտառում ինձ կարող է արթնացնել:

Իմ բոլոր դասընկերները ասում են, որ ես շատ վախկոտ եմ ու չեմ կարող գիշերել անտառում անգամ մեկ օր։ Նրանք իհարկե ճիշտ են, ես անգամ առանց գիշերակացի չեմ կարող հանգիստ ճամփորդել անտառով մեկ ուր մնաց գիշերակացով։

Մեկ անգամ դասընկերներիցս մեկը առաջարկեց, որ գնանք անտառ գիշերակացով։ Ես իհարկե շատ եմ վախենում, բայց համաձայնեցի։

Մյուս օրը դասերից հետո վեր կացանք և գնացինք անտառ։ Առաջնորդում էր Գայանեն, քանի որ նա ամենից մեծն էր և ծանոթ էր այս վայրին։ Մթնեց, ընկերներս պառկեցին քնելու ես էլ շուտով միացա ընկերներիս։

Վախս ամեն կերպ ցույց չէի տալիս, թե չե ետ կգնանք, իսկ ես չեմ ուզում ետ գնանք։ Նրանք մեռելի պես քնեցին, իսկ ես դեռ արթուն էի։

Գայանենին արթնացրի, Գայանեն արթնացավ և ասաց, որ հանգիս քնեմ։ Լսել էի, որ էստեղ գայլեր էին լինում։

Միլենան էլ քնած չեր․ Միլենան ասաց

Եթե չես վախենում, կարո՞ղ ենք գիշերակացով միասին ճամփորդել անտառ. թ՞ե կվախենաս:

-Սխալ բաներ, մի խոսա. գործի մեջ եմ, գալիս եմ — ասացի ես, և այդ պահին մարմնովս սարսուռ անցավ:

Մինչև լույսը բացվելը պիտի տանը լինեինք։ Ես և Միլենան վազելով հասանք անտառի ծայրը և այստեղից մենք հրաժեշտ տվեցինք իրար և ամեն մեկս գնացինք մի ճանապարհով։

Մյուս օրը Գայանեն առաջարկեց գնանք և նուռ հավաքենք։

Քանի մենք քայլում էինք, օրը մթնում էր և հասանք տեղ մենք ուշ գիշեր:

Մենք շատ հոգնած էինք և որոշեցինք քնել, և առավոտյան նուռ հավաքել: Գայանեն այնքան էր հոգնել, որ տեղնուտեղը քնեց, բայց ես… աչքերիս համարյա ամբողջ գիշեր քուն չէր եկել.. բայց, ես ցույց չէի տալիս իմ վախը Գայանեին, քանի որ գիտեի, որ վատ դրության մեջ կնկնեմ, եթե ցույց տամ վախս: Բայց շուտով վախս անցավ, քանի որ արևը արդեն իր շողերն էր ցփնել սարեր, ձորեր:

Քանի որ մեկ անգամ արդել եղել էի, այս անգամ չվախեցա։ Եվ Գայանեն ասաց, որ ես արդեն խիզախ եմ, ես էլ հասկացա, որ պետք չէ ոչ մի բանից վախենալ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s