1. Դավիթն ունի ավելի շատ խաղալիք, քան Հենրին, իսկ Նարեի խաղալիքները Դավթի խաղալիքներից շատ են։ Ո՞վ ունի ամենաքիչ խաղալիքները։
Հենրին
2. Արմենի գրքերը 13-ով շատ են Կարենի գրքերից: Նա իր գրքերից 3 հատը տվեց Կարենին: Դրանից հետո Արմենը Կարենից քանի՞ գիրք ավելի ունեցավ:
13-3=10
3. Տիկին Արևը պատրաստում է բրդուճներ։ Յուրաքանչյուր բրդուճի մեջ դնում է երկու ձու: Քանի՞ բրդուճ կպատրաստի տիկին Արևը, եթե օգտագործի երկուսուկես տուփ ձու, ամեն տուփում՝ 24 ձու:
(24:2)+(24+24):2=30
30 բրդուճ
4. 5 վարունգի և 4 գազարի համար 120 դրամ են վճարել, իսկ 3 վարունգի և 4 գազարի համար՝ 80 դրամ։ Ի՞նչ արժե յուրաքանչյուր բանջարեղենի մեկ հատը:
120-80=40
40:2=20
20×5=100
120-100=20
20:4=5
5.Արսինեն ծաղկի 23 թուփ տնկեց: Բոլոր թփերը, բացի ութից, մանուշակներ էին։ Մանուշակի քանի՞ թուփ տնկեց Արսինեն:
23-8=15
6. Պարտեզում շարքով տնկված էր վարդի 25 թուփ: Մեղուն նստած էր շարքի մի ծայրից հաշված՝ 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ շարքի մյուս ծայրից հաշված՝ 14-րդի վրա։ Մեղվի ու խխունջի միջև քանի՞ թուփ կար։
25-17=8
25-14=11
11+8=19
25-19=6
7. Տուփում կա 10 կանաչ և 5 սև մատիտ: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, որ հանած մատիտների մեջ ամեն գույնից մատիտ լինի:
11
8. 1, 2, 3, 5, 8, 13, 21, … թվերը գրված են որոշակի կանոնով: Կռահի՛ր կանոնը և գրի՛ր հաջորդ թիվը:
34
9. Ագռավն ու մուկը օրական միասին ուտում են 2 հատ ընկույզ: Նրանք միասին քանի՞ հատ ընկույզ կուտեն 2 շաբաթում:
2×14=28
10. Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5 և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ 16 անգամ: Ամենաքիչը քանի՞ էջ ունի այդ գիրքը:
145էջ