Աշնանային գունեղ հեքիաթ․․․

Կար-չկար չորս եղանակ՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ։ Չար թագավորը օրենք էր ստեղծել, որ պետք է գարնանը լինի տերևաթափ և անձրև, ամռանը ձյուն, աշնանը շոգ և ձմռանը զով։

Իսկ եթե աշնանը լինի տերևաթափ կամ անձրև, թագավորը կբարկանա, կստեղծի մրրիկ և բոլոր տարվա եղանակները կնետի երկրից դուրս։

Մարդիկ չգիտեին տաք հագնվել, թե՞ ոչ։

Թագավորը ուներ մի դուստր, բայց դուստրը չէր ուզում, որ իր հայրիկի օրենքով լինի, դրա համար ուզեց օգնել տարվա եղանակներին։ Մոռացա նշել, որ թագավորի դստեր անունը Ելենա է։

Բայց Ելենան չգիտեր ինչ աներ, որ օգնի։ Ելենան պառկեց մահճակալին, որպեսզի մի քիչ մտածի։ Մեկ էլ գարունը եկավ ու նրա ականջին շշնջաց․

<<Լսիր Ելենա, դու պիտի գնաս և գտնես անտառում գտնվող փայլող թևնոց, որի վրա կա տարվա բոլոր եղանակները, դա դիր թևիդ, որով դու կկարողանաս ուղել ամեն բան>>։ Ելենան չհասցրեց ասել ով է, երբ գարունը կորավ մշուշների մեջ։ Այդ քաքաքից այդքան էլ հեռու չեր անտառը։ Նա հավաքեց բոլոր պետքական իրերը, վերցրեց կողմնացույցը և գնաց անտառ։

Գարունը չհասցրեց ասել, որ այն գտնվում է անտառի մեջտեղում որտեղ գտնվում է ծերունին, թևնոցը այդ ծերունու նկուղում է գտնվում։ Ելենան մտածեց, որ մենակ գնալը ձանձրալի կլինի, դրա համար թագավորին խաբելով թե գնում է ընկերների հետ խաղալու, գնաց դուրս և բացականչեց․ հ~եյ աշուն, որտե՞ղ ես։ Աշունը լսեց նրան, եկավ և փաթաթվեց նրան։ Նրանք սկսեցին ճամփորդել դեպի անտառ։ Վերջապես նրանք հասան անտառ, քայլեցին-քայլեցին, հասան մի խրճիթի, աշունը Ելենային ասաց․

—Միգուցե ստուգե՞նք։

—Այո ինչո՞ւ ոչ։

Գարունը շնչակտուր վազելով հասավ նրանց քանի դեռ նրանք չէին մտել խրճիթ։ Գարունը նրանց զգուշացրեց, որ այս խրճիթի նկուղում է գտնվում այդ անհայտ փայլուն թևնոցը։ Ելենան հենց իմացավ բացեց դուռը և գնաց դեպի նկուղ։ Նա տեսավ այդ թևնոցը, բայց իրոք որ փայլուն էր։ Արագ նա վերցրեց և դրեց թևին, Ելենան դարձավ գեղեցկուհի և ուղղեց օրինակ ամառը շոգ դարձավ, ձմեռը՝ ցուրտ, աշունը՝ անձրևոտ, գարունը՝ զով։

Իսկ թագավորի մրրիկը էլ չէր ախատում, Ելենան չեր հանում այդ թևնոցը, բայց որ ճիշտն ասեմ նրան այդ փայլուն թևնոցը շատ սազում է։ Իսկ ժողովուրդը, երբ իմացավ այդ թևնոցի մասին, տարբեր երկրներից ճանապարհ կտրեցին, որպեսզի տեսնեն և լուսանկարեն թևնոցը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s