Ճամփորդություն դեպի Բջնի

Մենք երեկ 5-րդ դասարաններով գնացինք Բջնի։ Շարժվեցինք ժամը տասին, տեղ հասանք 11.00-ին։ Առաջինը մտանք եկեղեցի երգեցինք մեր սովորած երգերից և ծանոթացանք քահանա Տեր Հովնանի հետ։ Մեզ հետ մասնակցեց նաև ուսումնական ժամերգությանը: Նա պատմեց եկեղեցու պատմությունը։

Գյուղում հետաքրքիր էր ոչ միային տեսարժան և պատմամշակութային վայրերը, այլև շփումը, զրույցը բնակիչների հետ, նրանց կենցաղը և սովորույթները:

Ամրոցը հաղթահարեցինք չարաճճիությամբ, կատակներով, երգերով: Ճանապահին հանդիպեցինք գյուղացի տատիկների, ովքեր մեզ պատմեցին բերդի, գետի, գյուղի մասին:

Հետո հարցազրուց ունեցանք 69 ամյա Սոֆիկ տատիկի հետ։ Մեզ պատմեց մի փոքր իր մասին։ Եվ մեզ հյուրընկալեց իր տանը, պատմեց մածուն, պանիր, կարագ ստանալու սովորույթների, ավանդույթների մասին։ Եվ մեզ հյուրասիրեց իր ձեռքերով պատրաստած մածուն և թարխունով պանիր։ Ասեմ, որ շատ համեղ էր։

Ինձ շատ դուր եկավ այս ճանապարհոդությունը։ Ուրախ տպավորություններով վերադարձա տուն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s