1.Ի՞նչ են քարոլորտի սալերը:
Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են:
2. Ի՞նչ կառուցվածք ունի երկրակեղևը: Որո՞նք են երկրակեղևի հիմնական տիպերը:
Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է:
3. Երկրակեղևի շարժումների ի՞նչ տեսակներ գիտեք:
Երկրի ներքին հզոր ուժերի ազդեցությամբ միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:
4. Ի՞նչ է հարթակը:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր: Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ:
5. Ի՞նչ է երկրածալքը:
Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն, լայնարձակ տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր: