Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինիային

Ես կարդացել եմ Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինիային։

Չարլի Չապլինը նամակ է գրում իր դստրերը։ Ջերալդինան պարուհի է։ Նա այդ նամակը գրել էր գիշերը, երբ Ջերալդինայի քույրիկը, եղբայրը և մայրը քնած էին։ Նա նամակի մեջ նշում է փողի կարևորությունը։ Չարլին գրում էր, որ շատ մետրոներ, ավտոբուսներ նստի, որպեսզի գնա արվարձանները տեսնելու, քանի-որ այնտեղ կան շատ պարուհիների արձաններ Ջերալդինայից էլ գեղեցիկները, նազելիները, հպարտները։ 

Ինձ ամենաշատը դուր է եկել այս արտահատությունը

Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծաոթին, որն ունի դրա կարիքը: 

Ես նաև ֆիլմերից դիտել եմ <<տանը մենակ 2>>-ը

Այս ֆիլմը մի տղայի և գողերի մասին է։ Այդ տղայի անունը Քեվին է։ Նա և իր ընտանիքը պետք է Սուրբ ծնունդին գնային այլ երկիր։ Ընտանիքը վազելով գնում է, որպեսզի հասնի ինքնաթիռին, Քեվինը մի պահ կանգնում է և տեսնում, որ ծնողները չկան։ Հայրիկի բաճկոնի նման բաճկոնով մարդ է տեսնում և մտածում է, որ իր ընտանիքն է։ Վազում է և հասցնոմ է նստել ինքնաթիռ։ Հենց հասնում են տեղ տիկնոջից հարցնում է ուր են հասել տիկինը պատասխանում է

— Նյու Յորք

Քեվինը զարմանում է։

Նա հանդիպում է մի կնոջ, ով աղավնիներ է պահում տղան հենց տեսնում է կնոջը փախչում է։

Քեվինը գտնում է մի տուն և սկսում այնտեղ ապրել, տոնածառ զարդարել և այլն։ Առավոտյան դռան առաջ մի թերթ է հայտնվում, տղան կարդում է, այնտեղ երկու գողերի մասին էր գրված, որ նրանք փախել էին բանտից։ Նա գնում է խանութ գնումներ կատարելու։ Տղան ապահովության համար թակարդներ է պատրաստում։

Նա հենց հասնում է խանութ տեսնում է գողերին և ճանաչում նրանց։ Նա քարով կոտրում է պատուհանը, քարի վրա թուղթ էր փաթաթած թղթի վրա գրված էր

Ներեցեք, որ կոտրում եմ պատուհանը, եթե պետք է կհատուցեմ, ես այս բանը անում եմ, որպեսզի բռնեմ գողերին։

Քեվին

Ազդանշանը միանում է գողերը ընկնում են Քեվինի հետևից։ Նա հասնում է տուն, իսկ գողերը անզգուշաբար անցնելով ընկնում են թակարդները։ Քեվինը փախչելով գնում է և զանգում է ոստիկանություն։ Քեվինը գողերից փախչելով սայթաքում է և ընկնում։ Գողերը բռնում են Քեվինին և տանում այգի աղավնիներ պահող կինը կեր է լցնում գողերի վրա և կերը իսկույն կպնում է նրանց։ Քեվինը հրավառություն է անում, իսկ ոստիկանները գալիս են և բռնում են գողերին։ Քեվինը գնում է տոնածառի մոտ և երազանք պահում, որ ծնողները ետ գան։ Մայրիկը գտնում է Քեվինին և բոլորով տոնում են Սուրբ ծնունդը։

Ինձ այս ֆիլմը սովորեցրեց, որ եթե տանը մենակ ես մնում պետք չէ վախենալ։ Պետք է քաջ լինել, կազմակերպված, դուռը փակ պահել, անծանոթների առաջ դուռը չբացել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s