Սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական բառերի բառարան։
Ուշադրություն դարձրո՛ւ քո, ընկերներիդ, հարազատներիդ բանավոր խոսքին, դո՛ւրս գրիր ոչ գրական բառերը (օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական), գրի՛ր դրանց գրական(ճիշտ) տարբերակները և կազմի՛ր էլեկտրոնային բառարան(կարող ես օգտվել «Օտար բառերի բառարան«-ից, այլ բառարաներից )։
Աբստրակտ – իրականության վրա չհիմնված
Բաբուին – շնակապիկների ցեղի ներկայացուցիչ
Գազել – վիթ Աֆրիկայում և Ասիայում հանդիպող այծքաղների խմբին պատկանող կենդանի արագավ
Տեխնիկա – վարպետություն
Խոխմա – ծիծաղելի
Սալֆետկա – անձեռոցիկ
Ղազան- կաթսա
Զալ – սրահ, դահլիճ
Նամյոկ – ակնարկ
Գարձիրոփ – պահարան
Կուրտկա – բաժկոն
Ժակետ – կանացի կարճ վերնազգեստ
Պեսոկ – շաքարավազ
Գեշ – տգեղ
Մերսի – շնորհակալություն
Օքեյ – լավ
Կեպկա – գլխարկ
Ջոգել – հասկանալ
Տելեվիզր – հեռուստացույց
Խրուստալ – բյուրեղապակի
Փափուշներ – տնային կիսակոշիկներ
Ավտո – մեքենա
Զանավեսկա – վարագույր
Պապիռոս – ծխամորճ, սիգար
Դիվան – մեծ բազկաթոռ
Ազիզ – սիրելիս
Մուկ տշել, դիվան քշել – պարապության մատնվել
Սաղ – ամբողջ
Գլխին քաշել – մեկ շնչով խմել
Սասիսկի — սասինսկի, սասընսկի
Պոպոկ – ընկույզ
Պատագոլնիկ – պատուհանագոգ
Ինտերնետ – համացանց
Բիձեն-պապիկը
Մամա – մայրիկ
Պապա – հայրիկ
ախպեր-եղբայր
Չոբան – հովիվ
բքել-ծխել
Տրանսպորտ – ավտոբուս
Գազել – բեռնատար
Պամիդոր – լոլիկ
Զիբիլ – աղբ
Զմրուխտ – վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար
Զեյթուն – ձիթապտուղ
Օբյեկտ – առարկա, խնդիր
Օազիս – անապատի մեջ կանաչապատ տեղ, որտեղ ջուր կա
Իրիս – աչքի ծիածանագույն թաղանթը
Խոխա – երեխա
Լաբիրինթոս – խճճված ու խառնաշփոթ իրավիճակ
Ջազվա – սուրճ եփելու աման, սրճեփ
Չայ – թեյ
Կոֆե – սուրճ
Reblogged this on Նարե Մելքոնյանի բլոգ.
LikeLiked by 1 person