142․ Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը։
Միաժամանակ երեք գիրք է կարդում։
Հորդ անձրը կտրվելու միտք չուներ։
Հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ։
143. Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա։
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի։
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը։
Հաչող շունը կծան չի լինում։
երեխայի կտրիչ ատամները արդեն դուրս էին եկել։
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր։
144. Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում։
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում։
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը։
Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը։
Մի ուղտ քարավանից առանձնացել էր։
Քո արած ախտը թանկ է բոլորիս համար։
145. Խոսքս մի ընդհատիր։
Մինչև ե՞րբ պիտի գաղտնի պահես։
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ կտրվեց։
Օդանավի վայրէջքը ոչ ոք չնկատեց։
Երեխայի նման հրճվում էին ու լիաթոք ծիծաղում։
Եղնիկի երեխան մորն էր փնտրում։