Գարնանային առաջին օրը դպրոցում․․․

Կար-չկար մի արկածախնդիր Ճովանի։ Առաջին օրը Ճովանին պետք է գնար դպրոց։ Նա առաջինը ծանոթացավ միստր Պանչեկի հետ։ Միստր Պանչեկը նրան ծանոթացրեց դասարանի և դասընկերների հետ, իսկ հետո ուսուցչուհիների հետ միստր Մադամի, միստր Պոտերի, միստր Ապուշի, Միստր Ձմերուկի և այլն։ Ճովանին իր մտքում մտածեց․ “Նրանք գիժ են, այդպիսի անուններ ո՞վ է դնում կամ ո”վ է դրել նրանց այդ անունները”։

Ճովանին միստր Պանչեկին հարցրեց, թե ինչու այդպիսի անուններ ունեն, միստր Պանչեկը պատասխանեց․

—Ինչո՞ւ ես զարմանում, փոքրիկ, ավելի լավ է, որ ամռանը զարմանաս, քանի որ հեռախոսով խոսելիս նրանց ասում ենք միստր Դեբիլ, միստր Խակ Ձմերուկ և այլն։

Ճովանին հասկացավ, որ պետք չէ բանի տեղ դնել և պետք է անցնել առաջ։ Օրը ավարտվեց, հաջորդ օրը դպրոց գնալուց Ճովանին նկատեց, որ ձմերուկները արդեն հասել են, նա հասկացավ, որ արդեն ամառ է և արձակուրդ է ։ Նա ետ գնաց տուն և պառկեց մահճակալին և նորից քնեց, մի քանի ժամ անց արթնացավ և նայեց օրացույցին, տեսավ, որ այսօր ապրիլի 10-ն է։ Նա իջավ ներքև, մայրիկին կանչեց բակ, մայրիկը բան չհասկացավ։

-Մայրիկ, մի՞թե չես տեսնում։

-Ի՞նչը, Ճովանի։

Ճովանին լացելով գնաց իր սենյակ, իսկ մայրիկը զարմացավ։ Ճովանին ինքն իրեն մի քանի անգամ ապտակեց և ասաց․

—Ես գժվել եմ ինչ է ,ինչո՞ւ ոչ ոք չի տեսնում, բացի ինձնից։

Նա շատ արկածախնդիր էր, դրա համար փորձեց լուծել խնդիրը: Նա գնաց անտառ։ Այնտեղ երկու քույրերը՝ ամառը և գարունը ,կռվում էին։ Նա հարցրեց․

—Ինչո՞ւ եք կռվում։

Գոռոզ ամառը պատասխանեց․

—Բոլորը սիրում են ինձ, իսկ նա ինձ չի թողնում, որ ես գամ։

Ճովանին պատասխանեց․

—Ամեն մեկը պետք է իր հերթին գա, թե չէ ամեն բան կխառնվի։

Ճովանին նրանց բացատրեց, և նրանք հաշտվեցին։ Եվ ամեն մեկը իր հերթին էր գալիս։

Ուսուցչուհին անհանգստանում էր, բայց ամեն ինչ կարգավորվեց, Ճովանին ուշացած, բայց հասավ դպրոց։

Ճովանին մտածեց, որ քույրերը եթե չեն կռվում, ուրեմն ավելի գեղեցիկ են։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s