1․ Տաթևիկը 17 տարեկան է, իսկ նրա եղբայրը՝ Հայկը, 3 տարով ավելի փոքր է Տաթևիկից: Քանի՞ տարեկան է Հայկը:
17-3=14
Պատ․՝ 14
2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի:
30-20=10
30+6=36
10+6=16
36-16=20
Պատ․՝ 20
3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անիից քանի՞ անգամ մեծ կլինի:
5×7=35
35+5=40
5+5=10
40:10=4
Պատ․՝ 4 անգամ
4. Կարինեի պապիկը 60 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 7 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։
60:6=10
10+7=17
60+7=67
67-17=50
Պատ․՝ 50 տարով
5․ Նարեն 8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից քանի՞ տարով մեծ կլինի:
8+25=33
33+4=37
8+4=12
37-12=25
Պատ․՝ 25 տարով
6․ Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից քանի՞ տարով փոքր կլինի:
32-20=12
12+6=18
32+6=38
38-18=20
Պատ․՝ 20 տարով
7․ Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
5×7=35
35+5=40
5+5=10
40:10=4
Պատ․՝ 4 անգամ
8․ Արթուրի պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։
70:7=10
10+5=15
70+5=75
75-15=60
Պատ․՝ 60 տարով
9․Արմենի և իր մայրիկի տարիքների գումարը 30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
30+4+4=38
10․ 2 տարի առաջ եղբորս և իմ տարիքների գումարը 18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2 տարի հետո։
18+2+2=22
11․ 5 տարի առաջ իմ և տատիկիս տարիքների գումարը 66 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 3 տարի հետո։
66+3+3=72
12․ Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25 տարով, հայրիկս մայրիկիցս մեծ է 3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինի ինձանից:
9+25=34
34+3=37
9+6=15
37+6=43
43-15=28
13․ Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինի ինձանից։
8-3=5
5+28=33
33+4=37
8+5=13
37+5=42
42-13=29
14․ Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ 5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
35+5=40
40:5=8
Պատ․՝ 8
15․ Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո որքա՞ն կլինի իմ և Աստղիկի տարիքների գումարը։
7:7=1
1+3=4
7+3=10
10+4=14