Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ

1. Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ ներկայացրո՛ւ ապրիլ ամսվա անվանման ստուգաբանությունը։

Վարդագույն լուսին

2. Ինչո՞ւ է քրիստոնեական Սուրբ Հարության տոնը նաև Զատիկ անվանվում։ Հղումից օգտվելով՝ ներկայացրո՛ւ ,,Զատիկ,,-ի ստուգաբանությունը։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

3. Տրված բառերը գործածելով՝ զատկական ասիկներ հորինի՛ր: 1.Կարմիր, հատիկ, զատիկ, պուտիկ, թևիկ, նախշուն, ուլունք, գարուն, առու, կլոր…այլ. 2.Զատիկ, նավակատիկ, կարմիր, կուտիկ, պուտիկ, նախշուն, հատիկ, խաթուն, չալպղոչիկ: 3.Գլորե, կլոր, լուսնակ, անուշ, բոլորե, մոլորե, ամպեր, դեղին, ոսկի… Հորինածդ ասիկները ձայնագրի՛ր և հղումը կցի՛ր։

Չալպղոչիկ,
նախշուն թևիկ,
կլոր պուտիկ։

Կարմիր հատիկ,
նախշուն պուտիկ,
կուտիկ-պուտիկ,
սիրուն հատիկ։

Լուսնակ անուշ բոլոր-մոլոր,
Ամպեր կապել դեղին ոսկի։

4. Նշի՛ր Զատկի Ավագ շաբաթվա անվանումները՝ ըստ ժողովրդական տոնացույցի։

Ավագ շաբաթվա առաջին օրը Ծաղկազարդի կիրակին է: Այն խորհրդանշում է արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկընքի հաստատությունը: Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Այսօր հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Ավագ Ուրբաթը խորհրդանըշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց Դրախտում: Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգըստացավ Իր բոլոր գործերից:

5. Համառոտ ներկայացրո՛ւ Ավագ շաբաթվա խորհուրդը։

Այս շաբաթը կոչվում է ավագ, քանի որ իրենում պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ՝ աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես՝ աշխարհի վախճանի խորհուրդը:

6. Ղազարոս Աղայանի երկու մանկական պատմվածքների տողերը խառնվել են։ Դասավորի՛ր և գրի՛ր վերնագրերը։ Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի. ասում է. -Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր: Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ: Հավը չի ընդունում աքլորի հրավերը: Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ ՝ ասելով. – Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:-Կուտ ունենաս, քո հավերին կտաս,- ասում է ու կչկչում: -Լավ, – ասում է աքլորը: – Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես: – Էս ասում է ու կանչում իր հավերին. Կու–կու–րի-կուտ… Կո՜ւտ, կո՜ւտ, կո՜ւտ… – Շատ և շատ շնորհակալ եմ, – պատասխանեց մեկէլը, – ինչո՞ւ չշահենք մեկ – երկու սիրտ, թեկուզ սարի խոտով:Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս:

Աքլորի հրավերը – Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի. ասում է.
-Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր:
Հավը չի ընդունում աքլորի հրավերը:
-Կուտ ունենաս, քո հավերին կտաս,- ասում է ու կչկչում:
-Լավ, – ասում է աքլորը: – Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես: – Էս ասում է ու
կանչում իր հավերին.
Կու–կու–րի-կուտ… Կո՜ւտ, կո՜ւտ, կո՜ւտ…
Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի
հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս:

7. Աղայանի և Թումանյանի մտերմության մասին պատմող տեղեկություններ գտի՛ր և ընթերցի՛ր։ Փորձի՛ր նրանց բնորոշող մի քանի ընդհանրություն նշել։

Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին: Հ. Թումանյանն իրար հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա: Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը, ունենալով տեսական, գրական, գիտական, լեզվագիտական պաշար, իրար օգնում էին, իրար լրացնում նկատողություններով, խորհուրդներով: Նա իր երեխաներին կրթության չտվեց: Երկուսն էլ սիրում էին մեր ժողովրդական հին, լավագույն ծեսերը:

8. Ինչպե՞ս էր Աղայանը մտերմաբար դիմում Թումանյանին։ Ընտրի՛ր ճիշտ պատասխանը։

Ասլան բալա

Ասլան ապեր

Օհաննես ամի

Թառլան ախպեր

9. Զատկական ծիսական խոհանոցի ընտանեկան մեկ բաղադրատոմս ներկայացրո՛ւ։ Կարող ես նաև տեսանյութ պատրաստել և հղումը կցել։

Սպանախ, կանաչ սոխ, համեմ, թարխուն, սամիթ մանր կտրատել, ձուն կոտրել, ալյուրի հետ հարել, աղ և պղպեղ անել, լցնել կտրտած կանաչիի վրա և խառնել։ Թավան տաքացնել, մի քիչ բուսայուղ լցնել, բուսայուղի վրա լցնել կտրտած կանաչին, հարթեցնել, կափարիչով ամուր փակել և եփել մարմանդ կրակի վրա։ Եվ գեղեցիկ մատուցել։

10. Շարունակի՛ր զատկական առածները։ Զատիկն ավելի շուտ եկավ, քան․․․։ Կարմիր ձուն ․․․։ Հավը կուտե հատիկ-հատիկ․․․․։ Ակլատիզը փետելով ․․․ ։

Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը։ Կարմիր ձուն Զատկին կսազե։ Հավը կուտե հատիկ-հատիկ , ծով ձմեռեն կելնե Զատիկ։ Ակլատիզը փետրելով Զատիկը շուտ չես բերի։ Զատիկը շուտ չես բերի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s