Սասունցի Դավիթ
«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ 1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։

Վարդան Մամիկոնյան
1975-ին Երևանում կանգնեցվեց Վարդան Մամիկոնյանի պղնձակոփ ձիարձանը, Երվանդ Քոչարի նախատեսած դիրքին հակասող, ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծած, պատվանդանով: Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի հրամանատարն էր։

Հայկ Բժշկյանց (Գայ)
Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան, ճարտարապետ` Սարգիս Գուրզադյան: Տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Արձանի առաջին հիշատակումը տեղի է ունեցել 1970թ-ին: Պատվանդանի հետ միասին ձիարձանի երկարությունը կազմում է 12.5մ:

Անդրանիկ Օզանյան
Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։ Քանդակագործ Արա Շիրազ, Ճարտարապետ Ասլան Մխիթարյան։ Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։

Մարշալ Բաղրամյան
Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին։ Քանդակագործ Նորայր Կարգանյան, ճարտարապետ Էդուարդ Արևաշատյան։ Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։
