Տեսնես ինչ կլինի մեզանից միլիոն տարի անց, մտածում էր մի տղա, նա շատ էր ուզում իմանալ, թե ինչ է լինելու ապագայում։ Մի օր այդ տղան գնաց զբոսնելու, և ընկավ մի քարանձավ, այնտեղ տեսավ օրինակ, որ գրքերը բերան ունեն և հենց նրանք էլ մարդկանց համար կարդում էին, իսկ մարդիկ լողում էին և սուրճ խմում, կամ էլ այնտեղ մարդիկ 10000000 հատ էին, բայց այնտեղ կար մի մեքենա, որ եթե նրանք նրանք մտնում էին դառնում էին երկու հատ, այսինքն մի ամսից մարդիկ կլինեին 100000000, իսկ մարդկանց փոխարեն ռոբոտներ կլինեին և նրանք կստեղծեին, իսկ ռեստորանների աշխատողների փոխարեն կլինեին սպասարկող սարքեր:
Երբ եկավ առավոտը մայրիկը տղային արթնացրեց և այդ տղան հասկացավ, որ դա երազ էր։ Իսկ մյուս շաբաթ տղան դպրոց գնալուց կարծես մագնիսականությունը նրան քաշեց և նա հայտնվեց տիեզերքում, և ընկավ լուսնի վրա։ Այնքան գեղեցիկ էր, որովհետև սովորական մոխրագույն և փոսերով չէր, այլ կարծես պալատում։ Այնտեղ միլիոն տարի անց չէր, այլ միլիոն տարի առաջ։ Այնտեղ չկաին հեռախոս, համակարգիչ, գործարաններում աշխատող սարքեր, նորմալ տներ, խաղալիքներ, հեռուստացույցներ, մեքենաներ, շորեր, մատանիներ, կախազարդեր, վզնոցներ, մարզասարքեր, որովհետև նրանք ժամանակակից չէին։
Երբ եկավ նրանց առաջնորդը այդ տղան վախից վեր թռավ, որովհետև նա այնքան վախենալի էր, որ կարծես դև լիներ։ Նրանք տղայի կողքերը շուրջպար բռենցին և սկսեցին պարել։ Քիչ անց նրա նման մի աղջիկ հայտնվեց և սկսեց տղային մխիթարել։ Տղան և աղջիկը ետ թռան դեպի Երկիր մոլորակ և նրանք ապրեցին համերաշխ։