1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի:
Գոյական – գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի
Ածական – խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր
2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել:
Իշխան, ճեղք, շքեղություն, ուսուցում, դեղնություն, բժիշկ, հյուսք
3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։
Գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիկ, կանայք
4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:
Հատուկ – Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան
Հասարակ – ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ
5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ:
Բարեկամ – բարդ
Գրավոր – ածանցավոր
Ծով – պարզ
Լուսամուտ – բարդ
Անպետք – ածանցավոր
Հողոտ – ածանցավոր
Գնորդ – ածանցավոր
Ամառ – պարզ
6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ:
Կաթնային, խորհրդավոր, գետակ, հեռավորություն, քարոտ, ամպոտ
7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։
Նրա աղջիկը խելացի է։
Լույսերը դանդաղ մարում էր։
Շան ձագը գնդակով վազեց տուն։
Մայրիկը վազեց տուն, որովհետև անձրև էր գալիս։