1. Երևակայական սահմանը, որը միացնում է երկինքն ու երկիրը կոչվում է…*
Հորիզոն
2. Որո՞նք են հորիզոնի կողմերը:
Հյուսիս, Հարավ, Արևելք, Արևմուտք
3. Սարքը, որը թույլ է տալիս կողմնորոշվել տեղանքում, կոչվում է…
Կողմնացույց
4.Հորիզոնի ո՞ր կողմն է ցույց տալիս Բևեռային աստղը:
Հյուսիս
5. Ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում առանց կողմնացույցի: Դիտե՛ք տեսանյութերը և պատասխանե՛ք հարցերին: https://youtu.be/YWkct5ziaXg ; https://youtu.be/GT63m1Hj6QY
Եկեղեցիների մուտքը նայում է Արևելք։ Ծառի մամռակալած կողմը նայում է Հյուսիս, իսկ չոր կողմը Հարավ։
Օգտակար է իմանալ և հիշել. Սնկերը հիմնականում աճում են կոճղի, ծառի, թփի հյուսիսային կողմում: Բաց տեղանքում միայնակ ծառի մի կողմում ճյուղերն ավելի փարթամ են: Ավելի հաճախ դա լինում է ծառի հարավային կողմում: Անձրևից հետո ամենից շուտ չորանում են առարկաների հարավային կողմերը: Ամենաշուտը հալչում է դեպի հարավ ուղղված լանջերի ձյունը: Արևածաղիկը առավոտյան ժամը 6-7-ը թեքվում է դեպի արևելք, ժամը 12-ին՝ հարավ, ժամը 18-21-ը՝ արևմուտք: Եթե ուղիղ կեսօրին թիկունքով կանգնես դեպի արևը, ապա քո ստվերը ցույց կտա հյուսիսը: