Ինքնաստուգում – Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Նրա վեհ և հպարտ կեցվածքի շնորհիվ, բնավուրության համար, և արքայական մռնչոցի։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

Հպարտ, գեղեցիկ, մեծահոգի, խորամանկ

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

Արքա – թագավոր, կայսր

Խոշոր – հսկա, մեծ

Վեհ – վսեմ, գերագույն

Կասկածել – տարակուսել

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

Ոչ – այո

Ծանր – թեթև

Խոշոր – մանր, փոքր

Մեծահոգի – ստոր

Ոչնչացնել – առաջացնել

Կուշտ – սոված, քաղցած

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Զիջում է ընձառյուծին։

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

Վիճարկում է, շնորհվել է, ասել, զիջում է, կշռում է

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

Հաջողակ, խոշոր որս

Բարձր, ուժեղ մռնչոց

Գեղեցիկ, անխելք արքա

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

Թխվածք, նստվածք, այրվածք

Արևային, անտառային, գազանային

Մայրական, քաղաքական, գյուղական

նավակ, գետակ, լճակ

մսեղեն, բանջարեղեն, մրգեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Հասուն առյուծը ունի 30ատամ, առյուծները 6 անգամ ավելի լավ են տեսնում քան մարդիկ։ Առյուծների խումբը կոչվում է պրայդ։ Առյուծները ունեն շատ փոքր սիրտ։ Կատվազգիների մեջ նրանց սիրտը ամենափոքրն է։ Վայրի բնության մեջ առյուծները ապրում են 10-14 տարի, իսկ անազատության մեջ մինչև 20 տարի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s