Կարդացել եմ Վ․ Անանյանի <<Հավատարիմ ընկերս>> պատմվածքը։ Պատմվածքը շնիկ Զանգիի և իր տիրոջ մասին էր, նաև պատմվածքում նշվամ էր ջրհան կայանի վարպետ Սամսոնի անունը։
Հիմա մի փոքր պատմեմ․
Զանգին շատ փոքրիկ էր, և ապրում էր իր տիրոջ հետ, նրանք ամեն օր գնում էին բադ որսալու։ Զանգին մեկ անգամ տիրոջը փրկեց խեղդվելուց։ Զանգին փոքր, բայց շատ խիզախ շուն է։
Նաև կարդացել եմ Վ․ Անանյանի <<Արջի ճանկերում>> պատմվածքը։ Վաղոն, Շաքարը և մի տղա դեռ լույսը չբացված գնացին գյուղից դուրս։ Անտառում կանգ առան և մի քանի րոպե անց դեմ առան արջի բույնը։
Շարունակում եմ կարդալ Վ․ Անանյանի <<Սևանի ափին>> պատմվածքը։ Պատմվածքը ընկերների Կամոյի, Գրիգորի, Հասմիկի, Արմենի, նախագահ Բագրատի, Սեթոի և Ասատուր պապի մասին էր։ Նրանք Սևանի բոլոր ափերով ճամփորդում են, հավաքում ձվեր և բացում ֆերմա, նախագահ Բագրատը նրանց օգնում էր ինկուբատորներով։ Եվ բացահայտում են Գիլլի թաքնված հրեշին, որի ձայները բոլորին վախեցնում էր։