Արատեսյան պատումներ

Ամառային արձակուրդներին Հարավային դպրոցի մի խումբ սովորողների և ընկեր Գոհարի հետ մասնակցեցի ճամփորդությանը՝ դեպի Արատես։ Ճամփորդության մեկնարկը սկսվեց Ս․ Երրորդություն եկեղեցու բակից, մասնակցեցինք ժամերգությանը և ճանապարհ ընկանք դեպի Վայոց ձոր գ․ Արատես։ Առաջին կանգառը տեսանք Մասիսի երկու գագաթները,որոնք իրար հավասար են։ Հաջորդ կանգառը Արփա գետն էր, վայելեցինք գետի գեղեցկությունը ու շարունակեցինք ճանապարհը դեպի Սմբատաբերդ։ Ճանապարհը երկար էր,բայց հաղթահարեցինք։ Պահպանվել էին բերդի պատերը,վերևից շատ գեղեցիկ էր,օդը մաքուր: Վերջապես հասանք Արատես, մեր տնակը ամենավերջին էր, այսինք հյուսիսային։ Օրերը շատ հետաքրքիր էին անցնում, նախավարժանք, կարդացած գրքի քննարկում, տարբեր խաղեր։ Հաջորդ օրը իջանք գետ լողալու,ջուրը շատ սառն էր,բայց շատ հավես։ Երեկոյան խարույկ վառեցինք, երգեցինք, պարեցինք, իսկ նշված ժամին գնացինք քնելու։ Շատ ուրախ և անմոռանալի օրեր էին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s