Մաթեմատիկա․ Տնային առաջադրանք

Տառային արտահայտություններ

Մենք շատ անգամ ենք համոզվել, թե որքան հարմար է գրառումները կարճ ներկայացնել հատուկ նշանների միջոցով: Դրա լավագույն օրինակն է թվերի դիրքային գրառումը 0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշանների միջոցով:

Գիտենք թվաբանական գործողությունների նշանները՝ +−:×

Հիշենք նաև համեմատման նշանները =≠<> և փակագծերը՝ ():

Թվեր, գործողությունների նշաններ և փակագծեր պարունակող արտահայտությունները կոչվում են թվային արտահայտություններ:

Օրինակ

Մատիտն արժե 40 դրամ, իսկ գրիչը՝ 100 դրամ:

«Մեկ գրիչը 20 դրամով թանկ է երկու մատիտներից» նախադասությունը կարճ կգրվի այսպես՝ 100=2⋅40+20

Խնդիրներ ձևակերպելիս թվերի փոխարեն սովորաբար կիրառում են լատիներեն տառեր՝ a,b,c,d

Հաճախ անհայտ մեծությունները գրում են x տառի միջոցով,

s-ով ընդունված է նշանակել ճանապարհի երկարությունը (օրինակ՝ մեքենայի անցած),

m-ով՝ առարկայի զանգվածը,

t-ով՝ ժամանակը:

Եթե վերևի օրինակում մեզ հայտնի չեն մատիտների և գրիչների գները, ապա կարող ենք դրանք գրել տառերի միջոցով: 

Օրինակ

Դիցուք մեկ մատիտն արժե x դրամ, իսկ գրիչը՝ y դրամ:

Երկու մատիտը և չորս գրիչները միասին կարժենան 2⋅x+4⋅y դրամ:

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, ապա այն անվանում են տառային արտահայտություն:

Մեր ստացած 2⋅x+4⋅y արտահայտությունը տառային արտահայտություն է:  

Որոշ դեպքերում պարզության համար ընդունված է բազմապատկման նշանը չգրել՝ օրինակ՝ 2⋅x+4⋅y գրառման փոխարեն գրում են 2x+4y:

Տառային արտահայտության արժեքը գտնելու համար, պետք է ունենալ նրա մեջ եղած տառերի արժեքները:  

Եթե վերցնենք x=40 դրամ և y=100 դրամ, ապա կստանանք 2x+4y=2⋅40+4⋅100=480:

Ստացած 480 թիվը 2x+4y տառային արտահայտության արժեքն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s