Մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբ

Բառքամոցի․․․«Պտղաբերում» բառի տառերով, որքան հնարավոր է շատ, բառեր կազմի՛ր։

Պ – պալատ, պայմանագիր, պանդոկ, պատերազմ, պատկեր, պատշգամբ, պահապան, պառավ, պատառաքաղ, պատնեշ, պահակ, պահարան, պայուսակ, պատ, պատյան, պապիկ, պատվեր
Տ – տաբատ, տակառ, տանիք, տարիք, տաքություն, տգետ, տանձ, տապան, տատրակ, տախտակ, տաք, տեսիլք, տաճար, տարեդարձ
Ղ – ղեկ, ղեկավար, ղափամա
Ա – ագարակ, ագահություն, ագռավ, ադամանդ, Ադամ, ազգ, ազգական, ատոռ, ալիք ․․․
Բ – բադ, բազմոց, բաղնիք, բարեկամ, բարև, բանականություն, բանակ, բարձ, բազե, բալ
Ե – եղնիկ, երամ, երամակ, ելակ, Երևան, եզդի, եղջյուր, եղեգ, երաշտ, երազ, եղունգ
Ր – Րաֆֆի, րոպե, րոպեական
Ու – ուղտագնաց, ուղտ, ուխտ, ուղեղ, ուսուցիչ, ուրագ, ուս, ուրուր, ուտել
Մ – մկրատ, մոմ, մանդարին, մեխակ, մոշ, մագլցել, մագնիս, մազ, մեխ, մանուշակ, մառախուղ

Բառերը քանդվել են, վերականգնի՛ր․

Մա, տե, րե, աշ, նա, բեր, ռախ, քա, հա, լա, պատ, վա, թափ, նա, մուտ, վաք

Մառախլապատ, մանանա, բերքահավաք, աշնանամուտ, հավաք, Նարե, լավա, տերեվաթափ։

Ամեն անգամ մեկ տառ փոխի’ր և հինգ քայլից  «տատ» բառից ստացի՛ր «լուր»։

Տատ- տար – տուր – լուր

Գտի՛ր սխալ գրված բառերը (յուրաքանչյուր շարքում՝ երկու բառ)․

Ա) Երգել, հաքնել, դաստիրակել, հոգնել, խաբել

Բ) Ընթրիք, արդուն, հարթ, արթար, խնդիր

Ա) հագնել, դաստիարակել
Բ) արթուն, արդար

Լրացրո՛ւ բառաշարքը (3-4 բառ)։ Պարզի՛ր, թե ինչ է նշանակում «ակն» արմատը։

Ակնոց, ակնթարթ ․․․

Ակնթարթ, ակնառու, ակնդետ, ակնաղբյուր

Յուրաքանչյուր շարքում մեկ բառ ավելորդ է։ Գտի՛ր այդ բառերը։

Ա) Մարդկային, խմբային, հարավային, տղային, աշնանային

Բ) հայրիկ, մկնիկ, դստրիկ, մատիկ, մարդիկ

Ա) տղային, Բ) մատիկ

Աշնանային երկու քառատողերը խառնվել են, փորձի՛ր վերակագնել․

Աշնանամուտի ջրերը բարակ,
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու,
Նորից մասուր են բերում սարերից, Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ,
Ալ-կարմիր հուր են բերում սարերից,
Չէ, երևի ձյուն է գալու,

  1. Աշնանամուտի ջրերը բարակ
    Նորից մասուր են բերում սարերից,
    Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
    Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
  2. Ամպը լեզուն կուլ է տվել
    Հնար չունի որոտալու,
    Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
    Չէ, երևի ձյուն է գալու:

Գտի՛ր և կողք կողքի գրի՛ր հոմանիշ առած-ասացվածքները։

Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա: Քաչալ գլխին՝ ոսկե սանր։ Ոտքով ընկածը կբարձրանա, լեզվով ընկածը չի բարձրանա: Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։ Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ ետևից է քարշ տալիս։ Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: Էշ մի սատկիր, գարուն կգա, յոնջա կուտես։ Մարմանդ գետից վախեցիր։

Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա – Էշ մի սատկիր, գարուն կգա, յոնջա կուտես։
Քաչալ գլխին՝ ոսկե սանր։ – Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ ետևից է քարշ տալիս։
Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։ – Մարմանդ գետից վախեցիր։
Ոտքով ընկածը կբարձրանա, լեզվով ընկածը չի բարձրանա: – Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Հատվածը գրաբարից աշխարհաբար փոխադրի՛ր․

Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:

Սկզբում Աստված արարեց երկինքը և երկիրը։ ԵՎ երկիրն էր անտեսանելի և անպատրատ․ և խավար անդունդների վրա․ և հոգին Աստծո շրջում էր ջրերի վրա։ ԵՎ ասաց Աստված՝ լինելու է լույս․ և եղավ լույս։ ԵՎ Աստվածը տեսավ, որ լույսը բարի է։

Ստեղծագործի՛ր «Նորից աշուն է» վերնագրով․․

Նորից աշուն է

Ամառը գնաց,
Աշունը եկավ,
Տաք օրերը գնացին,
Ցուրտ օրերը եկան,
Տերևները դեղնում են,
Եվ ծառերից թափվում,
Շատ սիրուն է աշունը,
Որովհետև գույնզգույն է,

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s