Սովորել ՝ Թթուներ թեման:
Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին
- Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
Բնության մեջ կան շատ թթուներ, օրինակ՝ կիտրոնաթթու (կիտրոնի բաղադրության մեջ), խնձորաթթու (խնձորի մեջ), կաթնաթթու (թված կաթի բաղադրության մեջ), քացախաթթու (առաջանում է խաղողը թթվեցնելիս)։
- Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
Ինչպես տեսնում եք, թթուների բաղադրությունում առկա է ջրածինը (H):
- Ինչպե՞ս կարող եք համոզվել ,որ տվյալ նյութը թթու է:
Իսկ ինչպե՞ս կարելի է պարզել, որ տվյալ նյութը թթու է։ Դրա համար կան հատուկ նյութեր, որոնք կոչվում են հայտանյութեր (ինդիկատոր)։ Դրանք փոխում են իրենց գույնը թթուների միջավայրում։
- Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:
Ուստի թթուների հետ հարկավոր է շատ զգույշ վարվել։ Եթե թթուն թափվել է մաշկի վրա, այն հարկավոր է շտապ լվանալ առատ, ջրով, այնուհետև մշակելջ սննդի սոդայով։