Բառերի այնպիսի փոփոխությունը, որից կախված է նրանց պաշտոնը նախադասության մեջ կոչվում է հոլովում։
Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ։
Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովn ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:
Սեռական հոլով
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին: Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:
ուղղական- ծառ,ֆիզիկա
սեռական-ծառի,ֆիզիկայի
Ընթերցանություն
- Ավետիք Իսահակյան, Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…
Հարցեր և առաջադրանքներ
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։
2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները
Ուղղական – ծեր, դար, եկել, պես, անցել
Սեռական – Արարատի, կատարին, վարկյանի, կայծակների, ադամանդին, սերունդների, գագաթին, ճակատին
3.Փորձիր մի քանի նախադասությամբ պատմել բանաստեղծությունը։
Արարատի մասին էր, որ Արարատը դարերն ի վեր կանգուն է։
2.Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջող ձևով ՝ հոլովով գրիր թանգարան բառը։
Տարիներ շարունակ թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին։
Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։
3.Ընթերցանություն
Ստեփան Զորյան,Փորձանք
Հարցեր և առաջադրանքներ
1.Գտիր անծանոթ բառեր և բառարանի օգնությամբ բացատրիր
2.Բացատրիր հետևյալ նախադասությունները
ա) եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա։
Եթե սկզբից ճիշտը չասես, հետո ամեն ինչ սխալ կգնա։
բ) Եթե չնկատի, վայն եկել է իրեն տարել։
Եթե անուշադիր լինես, վատ կլինի։
գ) Գտիր այն հատվածները, որոնց մեջ երգիծանք կա։
— Աղեն աչքդ հանի,— ասում եմ,— լիրբ լրբի զավակ… Շատ էլ քեզ ասել եմ այգուն մտիկ անես, պետք է, ուրեմն, փետը քաշես մարդ սպանե՞՜ս…
դ) Պետրոս աղան ինչպիսի՞ կերպար է։
Շատ խիստ, ճարպիկ, փոքրիկ մորուքով, մեջքին բարակ գոտի, ուժեղ