1.Մխիթարյան միաբանության, Մխիթարյան միաբանության մասին։
Մխիթարյան միաբանությունը (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է հայ կաթոլիկ եկեղեցեու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին,Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։
Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։
2. Լրացնել բաց թողնված տառերը։
Ընդամենը ինը հոգի էին հայազգի այն վարդապետները‚ որոնք հալածանքներից
մազապուրծ‚ իրենց քառասներկուամյա առաջնորդի՝ Մխիթար‚ որդի Պետրոսի Սեբաստացու
ղեկավարությամբ‚ 1717 թվականի աշնանը հաստատվեցին Վենետկից հարավ գտնվող Սուրբ
Ղազար կղզում։ Միաբանությունը‚ որը սկզբում ուներ «Որդեգիր կուսին‚ վարդապետ
ապաշխարհության» անվանումը‚ ոչնչով հայտնի չէր‚ նրա ծավալելիք գործունեության մասին
հակասական և անորոշ կարծիքներ կային‚ և զարմանալի չէր‚ որ Վատիկանի կարդինալների
խորհուրդը նրանց պետք է հատկացներ հենց Սուրբ Ղազարը՝ անշուք մի կղզի‚ որը շուրջ երկու
դար եղել էր բորորների կայան‚ ուներ ընդամենը մեկ ջրհոր ու մի խարխուլ աղոթատուն‚ և այդ
ժամանակ կատարելապես անտեր էր ու անտնակ։
3. Ես Սեբաստացի եմ։ Պատմիր, թե ինչով է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։ Եթե ինքդ դպրոց ստեղծեիր, ապա ինչպիսին կլիներ այն։