Մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբ

1.Ականջին օղ անել դարձվածքը նշանակում է.

անտարբերության մատնել որևէ բան

մշտապես հիշել

ձանձրացնել՝ շարունակ խոսելով

ականջները սրել

2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ գլուխը նրա ծնկներին քնել է:

Հավաքին մասնակցեց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ վիշապը քնել է։

3. Ո՞ր տարբերակի «ոսկին» պետք կգա զարդ պատրաստելու համար․

Ոսկի հասկերով դաշտը ծփում է:

Արամը ոսկի մարդ է:

Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:

Թագավորի գանձարանում ընդամենը մեկ ոսկի էր մնացել

4. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր  (քանիսը կստացվի):

1.թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ (ն), խորհուրդ:

2.ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

Թթենի, թթոտ, թթեղեն, կարմրոտ, կարմրավուն, անփուշ, փշենի, փշոտ, փշավոր, ոսկյա, ոսկեղեն, անտուն, տնավոր, անգույն, գունավոր, կաթոտ, կաթնեղեն, անխորհուրդ, խորհրդյա, խորհրդավոր։

5. Առանձնացրո’ւ այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

Պայթյուն, Հայություն, մայրություն, այժմյա, կայունություն, հարյուրամյա, լայնություն, վայրագություն, յուրային։

6. Գրաբարյան նախադասաթյունը աշխարհաբար փոխադրի’ր՝ քանի ձևով կարող ես։
Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։

Միայն հացով չի ապրի մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից։

7.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:

Թյուր, թույր, բույր, բյուր,ող, ոխ,վարկ, վարք,ուղտուխտ, բարկ, բարք։


…ակալ, …նաշար, 
…ուբարք, …աբեկել
…տադրուժ, …ատեր,
վարքու…, …ություն,
…իմացություն, ձյունա…,
համ…, …ավոր:

Ոխակալ, ողնաշար
Վարքուբարք, վարկաբեկել
Ուխտադրուժ, ուղտատեր
Վարքուբարք, բարկություն
Թյուրիմացություն, ձյունաթույր
Համբույր, բյուրավոր

8.Արեւմտահայերեն հատվածը փոխադրի’ր աշխարհաբար։

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծոն և ու խնդրում․
— Աստված, գոնե այս անգամ ինձ մի բան տուր։ Տուր, որպեսզի ես էլ մարդավարի ապրեմ։
Աստծու հրեշտակերից մեկը խղճում էր նրան։ Նա գնաց Աստծո մոտ և ասաց․
— Տեր Աստված, ոչ ոք այդքան աղոթում քեզ համար։ Մեղք է դա։ Անգամ այդ մարդուն տուր։
— Ասելի չունեմ, կօգնեմ, կտամ։ Բայց բազկաթոռին վրա պառկած է ու ասում է տուր հա տուր։ Նման մեկին ինչպե՞ս տամ։ Այս մարդը գոնե վեր կենար մի գործ աներ։

9.«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում ռադիոնյութի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ, թե ինչպես եղավ, որ դարձար սեբաստացի:

Առաջին անգամ ես հայտնվեցի Հյուսիսային դպրոցում 5 տարեկանում։ Քանի որ մայրիկս այնտեղ էր աշխատում, այդ պատճառով ես գնացի Հյուսիսային դպրոց։ Շատ հետաքրքիր դպրոց էր ինձ շատ դուր եկավ։ Բոլոր դպրոցներից տարբերվում է։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s