
Հարցեր
• Ներկայացրե՛ք և բնութագրե՛ք նախնադարի փուլերը, ի՞նչ զարգացում/փոփոխություն նկատվեց փուլերից յուրաքանչյուրում։
Նախնադարի փուլերն են եղել քարի դարը, բրոնզի դարը, պղինձի դարը։ Քարի դարում բոլորը օգտագործում էին քարից պատրաստված գործիքներ։ Բայց հետո եկավ բրոնզի դարը, այդ ժամանակաշրջանում մարդիկ բրոնզից ստանում էին տարբեր գործիքներ, սովորեցին բրոնզը ձուլել և ստանալ տարբեր գործիքներ։
• Մի քանի նախադասությամբ պատմե՛ք Հայկական լեռնաշխարհի մասին։
Գտնվում է մերձ արևադարձային գոտում, չոր ցամաքային կլիմա ունի։ Նախկինում կոչել են ծովից ծով Հայաստան, իսկ հիմա Հայկական լեռնաշխարհի կեսը Հայաստանի տարածքում չէ։
• Ի՞նչ գործոններ են հարկավոր պետության ստեղծման համար։ Ի՞նչ է պետությունը։
Հետագայում ցեղային միություններից ձևավորվեց պետությունը։
• Ներկայացրե՛ք վաղ պետական կազմավորումները։
Վաղ պետական կազմավորումները դրանք փոքր քաղաք պետություններ են։ Վաղ պետական ժամանակներում ապրում էին շատ թագավորություններ՝ Արատտան, Հայասսան և Նաիրին։
• Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է ձևավորվել Վանի թագավորությունը։
Վանի թագավորությունը ստեղծվել է Ք․ ա․ IX դարում։ Քանի որ Ասորեստանի հարձակումները շատացել էին, Հայկական պետականությունը միավորվեց ընդhանուր թշնամու դեմ և ստեղծվեց Վանի թագավորությունը։